Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի աշխատակազմն ապահովագրել է շուտով կրճատվող ծառայողական մեքենաները՝ ընդհանուր պայմանագրի համար վճարելով 2 մլն 280 հազար դրամ. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 12,2024 10:17 Share

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը օրերս ապահովագրել է շուտով կրճատվող ծառայողական մեքենաները՝ ընդհանուր պայմանագրի համար վճարելով 2 մլն 280 հազար դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի նոյեմբերի 22-ին պայմանագիր է կնքել «Սիլ Ինշուրանս» ՓԲԸ-ի հետ եւ ձեռք է բերել փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ։ Այս պայմանագրով Ազգային ժողովն ապահովագրել է 41 մեքենա։

Սա տարօրինակ չէր լինի, եթե Փաշինյանը գրիչը ձեռքին եթերում չպակասեցներ ծառայողական մեքենաների քանակը, եւ Ալեն Սիմոնյանն էլ, նրանից ոգեւորված, չգրեր, թե.

«ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝ 2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրանսպորտային միջոց՝ հետագայում կրճատելով դրանք:

2024 թվականին մեկնարկել է եւս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։

Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց»:

Այս հարցերի պատասխանը փորձեցինք պարզել Ազգային ժողովից, որտեղից Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը պարզաբանեց հետեւյալը. «Պայմանն այսպես է. ԱԺ-ն հայտարարում է տենդեռ (նկատի ունի մրցույթ-խմբ.), հաղթողը ճանաչվում է, բայց դա սկսվում է կիրարկվել, երբ գումար ենք դնում, մենք այժմ որեւէ գումար չենք վճարել, իսկ գումարն արդեն կփոխանցվի 30 մեքենայի համար»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031