«Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր կարիքների համար այնքան գումար չի ծախսում, որքան որ այդ նույն ընտանիքի կարիքների համար ծախսվում է պետական բյուջեից»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանության մեջ հավելելով. «Թեզ է, որը լրացուցիչ ստուգման կարիք ունի, բայց գրեթե վստահ եմ, որ ստուգումների արդյունքում կհաստատվի»:
Գրառմանը հետեւած մեկնաբանություններից շատերի հեղինակներն ի պատասխան նույն հարցադրումն են արել. «Ինձ շատ հետաքրքիր է՝ այդ պետական բյուջեից իմ ընտանեկան ծախսերին ինչքան է տրամադրվում, կամ ո՞ր մի պահանջս է բավարարում: Կոմունա՞լ է մուծում: Հարկե՞րս է մարում: Սննդիս հա՞րցն է լուծում, թե՞ հագուստի կամ դեղորայքի։ Ամոթ է, գոնե նման բաներ մի խոսեք»: «Բարև Ձեզ, կմանրամասնեք՝ ինչ գումար եք ծախսում կոնկրետ իմ ընտանիքի վրա, որ ես դա չեմ տեսնում»: «Հա հետաքրքիր է, մեր ընտանիքի վրա ե՞րբ ծախսեցիք գումար, որ չիմացանք»:
«Մեր ազնիվ վարչապետ», «մեր թանկ հզոր» գովասանքներից զատ՝ կան որոշ քննադատական մեկնաբանություններ: Ներկայացնենք մի քանիսը:
Կարդացեք նաև
«Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր կարիքների համար այնքան գումար չի ծախսում, որքան ծախսում է ձեր ընտանիքի բարեկեցության, օտարերկրյա շրջագայությունների, թանկարժեք մեքենաների եւ այլնի համար»:
«Հիշեցում՝ ՀՀ պետական բյուջեն ձևավորվում է այն մարդկանց հարկերից, ովքեր կտրում են իրենց ընտանիքների բյուջեից և տալիս պետական բյուջեին»:
«Ձեր ստատիստիկայի մեջ ավելացրեք, որ իմ ընտանիքը էտ պետ. բյուջեից մի կոպեկ չի տեսել և ո՛չ մի հարցում, և՛ ոչ մի կառավարության օրոք, և ո՛չ մի ձկից ու մկից։ Լավ է՝ Գերմանիայի նման հազարավոր սոց. ապահովության ծրագրեր չունեք, թե չէ հեծանիվով ու շեփորախմբով էիք հայտարարելու այդ մասին»:
«Սերժ Սարգսյանի Ձեր վերջին հանդիպման ժամանակ դուք Սերժ Սարգսյանին տեղեկացրեցիք, որ «դուք չունեք այն իշխանությունը, որը Ձեզ զեկուցում են»: Վստահաբար ասում եմ, Ձեզ սխալ են զեկուցում, կամ Դուք սխալ եզրահանգման եք եկել: Եվ վերջում կցանկանամ իմանալ, արտաքին պարտքի հաշվին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ինչքա՞ն պարտք ունի իր ուսերին, պարոն վարչապետ»:
«Պետական բյուջեն թող մեզ նեղություն չտա անմիտ անիմաստ հարկեր ու վճարներով մնացածը ձեր գլխին կպնի»:



















































