Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դերասաններով «Անորա»-ն` 2025-ի «Օսկարի» գլխավոր հավակնորդ

Հունվար 23,2025 23:20 Share
oskar

«Ազատություն». Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկարի» հավակնորդների այս տարվա ցանկը։

Տարբեր անվանակարգերում ներկայացված լինելու տեսանկյունից առաջատարն է ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որն անցած տարի Կաննի միջազգային կինոփառատոնում գլխավոր մրցանակի էր արժանացել։

«Անորա»-ն առաջադրվել է միանգամից վեց, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսորական աշխատանք» և «Լավագույն գլխավոր կանացի դեր» անվանակարգերում։

«Անորա»-ում նկարահանվել են նաև հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել