Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ նախագահի խորհրդականը հորդորել է ավարտել խաղաղության գործարքը, ազատել Բաքվի գերիներին

Մարտ 16,2025 23:30

Պետք է ավարտել [Ադրբեջանի և Հայաստանի] խաղաղության գործարքը, ազատ արձակել գերիներին, հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը X-ում արած հաղորդագրությամբ։

«Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս շաբաթ ես խոսեցի պարոն Հիքմեթ Հաջիևի հետ, որը Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է:

Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են արել առաջ և համաձայնել են խաղաղության պայմանագրի: Ես նրան ասացի, որ մենք պետք է հիմա ավարտենք խաղաղության այս գործարքը, ազատ արձակենք գերիներին և միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար:

Ամերիկայի Ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, մինչև դա տեղի ունենա»,- գրել է Ուոլցը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31