Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել են Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշների անունները

Ապրիլ 03,2025 21:01 Share

Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականների մարզչական շտաբերը հայտարարել են այն մարզիկների անունները, որոնք Հայաստանը կներկայացնեն ապրիլի 7-ից 13-ը Բրատիսլավայում (Սլովակիա) կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

Ազատ ոճ. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Նարեկ Հարությունյան, 79 կգ՝ Հայկ Պապիկյան, 97 կգ՝ Գուրգեն Սիմոնյան:

Հունահռոմեական ոճ. 55 կգ՝ Մանվել Խաչատրյան, 60 կգ՝ Կարապետ Մանվելյան, 63 կգ՝ Կարեն Ասլանյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Կարեն Խաչատրյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել