Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիա»-ի «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ի կողմից խորքային հոր չի շահագործվում

Ապրիլ 04,2025 17:26 Share

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ի կողմից առանց ջրօգտագործման թույլտվության 2 խորքային հորերի շահագործման վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) կողմից 03.04.2025թ. տարածված պաշտոնական հաղորդագրության առնչությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է հետևյալը.

«Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ի կողմից խորքային հոր չի շահագործվում: ՍՊ ընկերության տարածքում և հաշվեկշռում առկա է մեկ խորքային հոր, որը 2011թ. կնքված վարձակալության պայմանագրով հանձնվել է շահագործման ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքին (Նորապատ վարչական շրջանին)։

ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի կողմից ս.թ. մարտ ամսին իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտով արձանագրվել է, որ վերը նշված խորքային հորը վարձակալության պայմանագրով հանձնվել է շահագործման Նորապատ վարչական շրջանին, ինչը հաստատել է նաև Նորապատ համայնքի ղեկավարը։

Հետևաբար, խորքային հորի շահագործման խախտումների հետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն որևէ առնչություն չունի և նման համատեքստով պաշտոնական հաղորդագրության մեջ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հիշատակումը՝ առանց նշելու, որ խորքային հորը վարձակալության պայմանագրով հանձնվել է շահագործման Նորապատ վարչական շրջանին, առաջացնում է թյուրընկալում և պարզապես արատավորում է Ընկերության գործարար համբավը։

Ինչ վերաբերում է երկրորդ խորքային հորին, հարկ է նշել, որ «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն տեղեկացրել է Տեսչական մարմնին այն մասին, որ ՍՊ ընկերության տարածքում առկա է խորքային հորի նմանվող հողային փոս, որը որպես խորքային հոր երբևէ չի շահագործվել։ Ավելին, «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնվել են այդ հողային փոսի վերացման աշխատանքներ, ինչը նույնպես արձանագրված է Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչների կողմից կազմված ակտով։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930