Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստում քննարկվել է ապրանքների վերադարձի դեպքում հաշվարկային փաստաթղթի ճշգրտման հնարավորության ընդլայնումը

Ապրիլ 04,2025 18:00 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։
Օրակարգում ներառված էր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հարցը (վերաբերում է ՀՀ տարածքում գործող բոլոր ՓՄՁ սուբյեկտներին)։

Քննարկվել է ապրանքների վերադարձի դեպքում գործարքը/հաշվարկային փաստաթղթի ճշգրտման հնարավորության ընդլայնումը, շրջհարկ վճարողի կողմից չփաստաթղթավորված ձեռքբերումների դեպքում հարկային գործակալի պարտավորությունը կատարելու պարագայում տուգանքի բացառումը, ներմուծման և արտահանման գործարքների ժամանակ արտարժույթի առք ու վաճառքի գործարքների հարկային հաշվառման կանոնների հստակեցումն ու համակարգումը, անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով և ակցիզային հարկով հարկման բազաների նկատմամբ հաշվանցման որոշ խնդիրներ, պասիվ եկամուտ ստացող ֆիզիկական անձի մահվան դեպքում տնտեսավարողների նկատմամբ ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված բացասական հետևանքների կիրառման խնդիրները։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930