Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոռով պիտի՞ իջեցնենք ձեզ, իջեք հլը». ցուցարարները ավտոբուսից իջեցրին ուղեւորներին

Ապրիլ 22,2025 14:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր բողոքի ցույցի դուրս եկած պռոշյանցիները ճանապարհին կանգնեցրին համայնքը սպասարկող 25 համարի ավտոբուսը ու ներս մտնելով ամոթանք տվեցին ուղեւորներին, որ պայքարին միանալու փոխարեն՝ հանգիստ իրենց գործերով են զբաղված:

«Սիրելի՛ պռոշյանցիներ, ձեզ համար չի՞ էս ամեն ինչը» ,- հարցրեց Պռոշյանի բնակիչ Սերգո Մուրադյանը:

Ավելի տարեց մի բնակիչ էլ ամոթանք տվեց՝ զարմանալով. «Զոռով պիտի՞ իջեցնենք ձեզ, իջեք հլը»

Հիշեցնենք, որ Պռոշյանի եւ Քասախի բնակիչները պահանջում են իրենց համայնքները սպասարկող 25 եւ 59 համարի ավտոբուսները երթուղուց չհանեն:

Հիշեցնենք նաեւ, որ 25 եւ 59 համարի ավտոբուսների փոխարեն կառավարությունը որոշել էր երթուղի մտցնել «Մուլտիտրանսպորտ» ընկերության ավտոբուսները 250 եւ 200 դրամ արժեքով, եւ այս պարագայում տրանսպորտը հասնելու է մինչեւ Ֆիզիկայի ինստիտուտ: Բացի դրանից, վերջին տրանսպորտը քաղաքից շարժվելու է 19:30-ին։ Ցուցարարները նշում են, որ բացի թանկացումը, մեծ դժվարությամբ աշխատանքի հասնելուն զուգահեռ՝ եւս մեկ խնդիր է լինելու երեկոյան ժամերին տուն հասնելը:

«Իջեք, քայլեք, հերիք եղավ, դուք պիտի քայլեք, ջահելը դուք եք»,- բղավեց տարեց մի կին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: