«Պարոն Քոչարյան, նույն բանն արեցինք, խի՞ կրակեցիք մեզ վրա»,- Քասախում, նախընտրական հանդիպման ժամանակ մի քաղաքացի հարցրեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Ե՞րբ»,- հարցրեց Ռոբերտ Քոչարյանը։ Քաղաքացին հիշեցրեց․ «Դուք Գոռ Քլոյանին ճանաչո՞ւմ եք։ Գիտե՞ք, որ նրա երեխան անտեր մեծացավ ձեր պատճառով»,- ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանի ելույթի ժամանակ էլ մի քանի քաղաքացիներ ինչ-որ բաներ էին բղավում, նրանց եւ Քոչարյանի աջակիցների միջեւ նաեւ թեթեւ քաշքշոց սկսվեց, երբ վերջիններս փորձում էին այդ քաղաքացիներին հեռացնել։
«Բան մի արեք, շառ են»,- իր համակիրներին հորդորեց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայաստանն այն եզակի երկրներից մեկն է, որտեղ կառավարությունը ոչ թե լավագույն ստանդարտներին է փորձում ձգտել, այլ ինքը հենց ներդրում է վատագույն ստանդարտները՝ լկտիություն, ֆեյք նորություններ, մարդկանց հայհոյել, սպառնալ»,- իր խոսքում ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը 2-3 օր առաջ սպառնացել էր՝ «սպանելու է ինձ ու ևս երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդների»․ «Օր առաջ պետք է ազատվել այս կառավարությունից, որն այսպիսի բարքեր է հաստատում Հայաստանում, անընդունելի է այս ամենը։ Մեր մոտեցումներով, ձայներով հունիսի 7-ին պետք է վերջ տանք այս ամենին»։
«Անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։ Կառավարությունը ստեղծում է մի իրավիճակ, երբ Հայաստանի անվտանգությունը պետք է կախված լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Եթե համարում ենք, որ Ալիևը գիշեր-ցերեկ չի քնում ու մտածում է մեր անվտանգության մասին, ապա խստագույնս սխալվում եք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































