Լրահոս
Օրվա լրահոսը

51 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ը

Մայիս 06,2025 12:58

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ը

Բացահայտվել է 173 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
☑️51 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու,
☑️22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️9-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խարդախության,
☑️7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️5 դեպք՝ խուլիգանության,
☑️4 դեպք՝ վստահված գույքի հափշտակման,
☑️3 դեպք՝ թմրանյութի իրացման,
☑️2-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու զենք-զինամթերքի առգրավման:

✔️Բացահայտվել են նաև խոշտանգման, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, անօրինական միգրացիայի կազմակերպման, անձին ազատությունից ապօրինի զրկելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 13-ական դեպք,
▪️կողոպուտի՝ 1 դեպք:

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը: Հայտնաբերվել է 1 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 8 դեպք:

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031