Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց նպատակն է դաշտում թողնել միայն իրենց՝ առանց ուժեղ հաստատությունների, առանց ազգային դիմադրողականության։ Նման պարագայում իրենց շատ ավելի հեշտ կլինի առաջ տանել թուրք-ադրբեջանական օրակարգը. Շիրազ Խաչատրյան

Հունիս 11,2025 12:34

«Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե նախկինում որևէ միամիտ կարծում էր, թե այս իշխանություններն անփորձ են, պարզապես չեն կողմնորոշվում իրենց առաջնահերթություններում, հաճախ էլ տգիտության պատճառով են վնասում կամ չեն օգտագործում այն պոտենցիալը, որն առկա է բազմաթիվ կառույցներում կամ անհատների մեջ, ապա հիմա արդեն Ամասիայի Շաղիկ գյուղի բնակչի համար էլ է պարզ ամեն բան:

Այս իշխանությունները շատ լավ էլ հասկանում են՝ ինչ են անում, և նրանց գործողություններն ակնհայտորեն միտումնավոր են, հաշվարկված՝ քանդելու, թուլացնելու, տակնուվրա անելու երկրի հիմնարար կառույցները։

Ի՞նչու մի ղեկավար, որն արդեն բոլոր ոլորտներում իր տգետների հետ միասին տապալում է արձանագրել, և ուժեղացնելու փոխարեն միայն թուլացրել է համակարգերը, հիմա ատամները սրել հասել է Հայ Առաքելական Եկեղեցուն։ Միթե Եկեղեցու գործոնը նշանակալի չէ՝ ոչ միայն ներպետական, այլ հատկապես արտաքին հարաբերություններում՝ ազգային շահերը պաշտպանելու, որոշ հարցերում պետականությունից դուրս հանդես գալու, դիվանագիտական որոշակի հավասարակշռություն ստեղծելու տեսանկյունից։

Չե՞ն գիտակցում իշխանություններն այս ամենի հետևանքները։ Իհարկե գիտակցում են: Պարզապես իրենց նպատակն է դաշտում թողնել միայն իրենց՝ առանց ուժեղ, ազդեցիկ հաստատությունների, առանց ազգային դիմադրողականության։

Նման պարագայում իրենց շատ ավելի հեշտ կլինի առաջ տանել թուրք-ադրբեջանական օրակարգը՝ առանց ներքին հակակշիռների, առանց դիմադրողականության: Սա է, այլ բան չկա…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30