Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ես ձեզ վստահեցնում եմ՝ հնարավոր չէ առանց ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները ոտնահարելու՝ ՀԷՑ-ը խլել. Մարուքյան

Հունիս 24,2025 12:31

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է, և շուտով նրանք կմտնեն գործնական փուլ։
Փաշինյանը նաև ընդգծել է՝ «պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։

Իսկ ես ձեզ վստահեցնում եմ՝ հնարավոր չէ առանց ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները ոտնահարելու՝ ՀԷՑ-ը խլել։

Ինչպե՞ս սկսվեց այս գործընթացը.
Սկզբում Սամվել Կարապետյանին սպառնում են, թե Հայոց սրբությունները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մի՛ պաշտպանիր, այլապես ՀԷՑ-ը կխլենք, նա էլ ի պատասխան հայտարարում է. «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ»։ Ի նկատի ունենալով, որ չեն կարող ՀԷՑ-ով վախեցնել և ստիպել, որպեսզի Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեր սրբություններին ու ինքնությունը ուրանա։

Ու այդ խոսքը վարչապետը և իշխանության այլ ներկայացուցիչներ մանիպուլացնում են, թե նա թքած ունի ռազմավարական նշանակության հիմնարկի վրա, ուստի այն պետք է ազգայնացնենք, պետականացնենք. այլ կերպ ասած՝ մասնավոր սեփականության հիմնարար իրավունքը ոտնահարենք ու մարդու սեփականությունը ձեռքից խլենք։

Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը անգամ մի նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր, որ ՀԷՑ-ը խլելու գործընթացը հղի է բացառապես նեգատիվ հետևանքներով մեր պետության տնտեսության, ներդրումային միջավայրի և էներգետիկ անվտանգության համար:

Եվ հետո, ասենք թե խլեցին՝ պարզ է, չէ՞, որ վերադարձնելու ենք այդ սեփականությունը իր օրինական տիրոջը, իսկ խլողները պատասխանատվության են ենթարկվելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30