Shamshyan.com. Սյունիքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի մարզերից մեկում բնակվող 59-ամյա տղամարդը իր 35-ամյա կնոջ հետ կատարել են հանցագործություն։
Այդ տղամարդը իր մայրիկին՝ Արցախի Հանրապետության 76-ամյա բնակչին, որն առողջական խնդիրներ ու հաշմանդամության կարգ է ունեցել, խնամելու պարտականությունից ազատվելու նպատակով կնոջ հետ բարձով խեղդելու եղանակով սպանել են, ապա 4 օր անց թաղել են գյուղին հարակից դաշտում։
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը քրեական ոստիկանների կողմից հայտնաբերվել, ներկայացվել է քննչական վարչություն, որտեղից էլ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան և դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու կասկածյալի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: