Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվետվություն՝ 2023 թ.-ից մինչ այժմ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ

Օգոստոս 01,2025 13:47

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է հաշվետվություն՝ 2023 թվականից մինչ այժմ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ։

Ըստ այդմ, 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված  անձանց կարիքների հասցեագրման և աջակցության նպատակով՝ ՀՀ Կառավարությունն իրականացրել և շարունակում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր։

Մասնավորապես՝

ԼՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի 1975 Լ ՈՐՈՇՈՒՄ)

Աջակցության չափը՝ միանվագ 100,000 դրամ,

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թ․ հոկտեմբեր-2024 թ․ նոյեմբեր,

Շահառուների թիվը՝ շուրջ 114000 անձ,

Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 11,4 մլրդ դրամ։

ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿԱՄՍՅԱ 50 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ ՆՈՅԵՄԲԵՐԻ  9-Ի 1957 Լ ՈՐՈՇՈՒՄ)

Աջակցության չափը՝ ամսական 50,000 դրամ,

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր,

Շահառուների թիվը՝ միջինում ամսական շուրջ 95000 անձ,

Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 8,5 մլրդ դրամ,

Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ շուրջ 1 մլրդ դրամ։

LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի 1763 Լ ՈՐՈՇՈՒՄ)

Աջակցության չափը՝ 40,000+10,000 դրամ․ 40,000 դրամ՝ վարձակալության, 10,000 դրամ՝ կոմունալ ծախսերի հատուցման համար,

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 18 ամիս՝ 2023 թ․ հոկտեմբեր – 2025 թ․ մարտ,

Շահառուների թիվը՝ միջինում ամսական շուրջ 104000 անձ,

Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2023-25 թթ․ համար՝ շուրջ 85 մլրդ դրամ,

Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ շուրջ 6 մլրդ դրամ։

LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի 1833 Լ ՈՐՈՇՈՒՄ)

Աջակցության չափը՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ, 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ,

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 9 ամիս՝ 2025 թվականի ապրիլ-դեկտեմբեր,

Շահառուների թիվը՝ միջին ամսական շուրջ 79600 հազար անձ,

Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2025 թ․ համար՝ շուրջ 9,5 մլրդ դրամ։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 Թ ԱՊՐԻԼԻ 11-Ի 417 Լ ՈՐՈՇՈՒՄ)

Աջակցության չափը՝ ընտանիքի առաջին անդամի համար՝ 40,000 դրամ, սկսած ընտանիքի երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ,

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 7 ամիս՝ 2025 թվականի հունիս-դեկտեմբեր,

Շահառուների թիվը՝  31.07․2025 թ․ դրությամբ դիմում է ներկայացրել 15,100 ընտանիք (ներկայացված տվյալները ստուգումների փուլում են)։  

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի 57 Լ ՈՐՈՇՈՒՄ)

Աջակցության չափը։ Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում՝ շահառուին հնարավորություն է տրվում անցնել մինչև 6 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այս դեպքում՝ պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ՝ 50,000 դրամի չափով, ինչպես նաև տրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ երեք ամիս ժամկետով։

Երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ իրականացվում է գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում։ Այս դեպքում՝ առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ ամսական 165,000 դրամի չափով, ամսական կտրվածքով՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը: Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպումից հետո երեք ամիս ժամկետով ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50,000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը փոխհատուցելու համար:

Երրորդ բաղադրիչի շրջանակում առաջին երկու բաղադրիչները կազմակերպվում են համատեղ:

Շահառուն ընդգրկվում է մինչև վեց ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման համապատասխան դասընթացում՝ ստանալով առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցում և ևս 50,000 դրամ  կրթաթոշակ: Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև  կնքվում է առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր: Առաջին 3 ամսվա ընթացքում իրականացում է աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար ամսական 165,000 դրամ:  Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով (ոչ ավելի, քան  3 ամիս ժամկետով)` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը  փոխհատուցելու համար:

 Ծրագրի իրականացման ժամկետը՝ շարունակական՝ 2024 թվականից,

Շահառուների թիվը՝ ավելի քան 2300 անձ,

Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2024 թ․՝ 895 մլն 293 հազար դրամ (փաստացի), 2025 թ․՝ 873 մլն 150 հազար դրամ։ 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄ)

Աջակցության չափը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3-ից 5 մլն դրամ՝ կախված տան կամ բնակարանի ձեռքբերման կամ կառուցման վայրից,

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2024-2029 թթ ․

Շահառուների թիվը՝  տրամադրվել է 2,180 հավաստագիր, իրացվել՝ 514 (31․07․2025թ․),

Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 800 մլն դրամ։

Այսպիսով`

Ծրագրի անվանում Աջակցության չափը Տևողությունը Շահառուների թիվը

 

Տրամադրված գումար
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100 հազար դրամ միանվագ աջակցության  միջոցառում 100 հազար դրամ 2023 թ․ հոկտեմբեր-2024 թ․ նոյեմբեր Շուրջ 114 հազար անձ Շուրջ 11,4 մլրդ դրամ
Առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագիր 50,000 դրամ 2023 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր

 

Միջինում ամսական

շուրջ 95 հազար անձ

Պետբյուջե՝ շուրջ 8,5 մլրդ դրամ,

գործընկեր կազմակերպություններ՝ շուրջ 1 մլրդ դրամ

 

 

 

 

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու աջակցության ծրագիր 40,000+10,000 դրամ 2023 հոկտեմբեր – 2025 մարտ (18 ամիս) Միջինում

ամսական շուրջ 104 հազար անձ

2023-2025 թթ․ համար՝ պետբյուջե՝ շուրջ 85 մլրդ դրամ,

գործընկեր կազմակերպություններ՝ շուրջ 6 մլրդ դրամ

 

ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիր

 

Ապրիլ-հունիս՝ 40,000, հուլիս-դեկտեմբեր՝ 30,000 դրամ 2025 ապրիլ – դեկտեմբեր (9 ամիս) Միջինում

ամսական շուրջ

79,600 անձ

2025 թ․ համար՝ շուրջ

շուրջ 9,5 մլրդ դրամ

ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագիր 40,000 դրամ + 10,000 դրամ սկսած երկրորդ անդամից 2025 հունիս – դեկտեմբեր (7 ամիս) 09.07․2025 թ․ դրությամբ՝ ներկայացված դիմումներ՝ 13,089 ընտանիք  
2023 թվականին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիր

 

50,000-165,000 դրամ 2024 թվականից՝ շարունակական Ավելի քան 2300 շահառու 2024 թ․՝ 895 մլն 293 հազար դրամ (փաստացի), 2025 թ․՝ 873 մլն 150 հազար դրամ։
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր 3-5 մլն դրամ՝ մեկ անձի համար 2024-2029 թթ ․ Տրամադրվել է 2180 հավաստագիր, իրացվել՝ 514  (31․07․2025թ․) Շուրջ 800 մլն դրամ։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031