Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերաքննիչ քրեական դատարանի միայն մեկ դատավոր է, ով կարող էր համաձայնել Սամվել Կարապետյանի կալանքի իրավաչափության հետ». Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Օգոստոս 11,2025 21:21

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը: Այսինքն, այն հիմնական ապօրինություններից մեկը, որը տեղի էր ունեցել մինչև Սամվել Կարապետյանի երկու ամսով կալանավորելու որոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանի միայն մեկ դատավոր է, ով կարող էր համաձայնել Սամվել Կարապետյանի կալանքի իրավաչափության հետ, և դա ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանն էր:

Վերաքննիչ քրեական դատարանի այլ դատավորներ արդեն իսկ արձանագրել են, որ Սամվել Կարապետյանի թե՛ ձերբակալումը, թե՛ խուզարկությունը եղել են ապօրինի: Չնայած դրան՝ Սամվել Կարապետյանը դեռևս կալանավորված է, արդեն իսկ 53 օր: Կալանքը մինչ այս պահը չի վերացվել, և ամենայն հավանականությամբ, առկա իրավիճակում այն երկարաձգելու միջնորդություն է ներկայացվելու, որը պետք է լուծի Դատարանը:

 

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031