Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի բազմաթիվ հանցագործությունների չի հետևել համապատասխան իրավաքաղաքական գնահատական, ինչը պայմանավորել է դրանց շարունակականությունը. Գարդման-Շիրվան-Նախիջևան

Օգոստոս 12,2025 17:47

1949 թվականի օգոստոսի 12-ին Ժնևում պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող դիվանագիտական կոնֆերանսի կողմից ընդունվել են պատերազմից տուժածների պաշտպանության վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաներ, որոնցից երկուսը վերաբերում են ռազմագերիների հետ վարվելակերպին և պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանությանը։ Ժնևի կոնվենցիաները միջազգային մարդասիրական իրավունքի մի մասն են կազմում, որը ստորագրել է նաև Ադրբեջանը։ Սակայն ինչպես Ժնևյան կոնվենցիաների վավերացումից առաջ, այնպես էլ դրանից հետո Ադրբեջանը չի խորշել հիմնավորապես խախտել միջազգային իրավունքի նորմերը՝ ներառյալ պատերազմավարման կանոններն ու քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություններ չկիրառելու պայմանները։

Ասվածի պարզ վկայությունն են Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմների ժամանակ քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումները, էթնիկ խտրականության հիմքով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային հաշվեհարդարները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ցեղասպանություն, ինչպես օրինակ 1992 թ․ Մարաղայի խաղաղ բնակչության կոտորածը։ Նույն տրամաբանության մեջ են կազմակերպվել և իրականացվել Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերը, Շահումյանի շրջանի հայաթափումը, Նախիջևանի հայազրկումը։ Սակայն նշված և այլևայլ բազմաթիվ հանցագործությունների չի հետևել համապատասխան իրավաքաղաքական գնահատական, ինչը պայմանավորել է նման՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շարունակականությունը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում միջազգային հանրությանը աչալուրջ գտնվել հայության հանդեպ ադրբեջանական հանցագործությունների նկատմամբ և հետևողականություն ցուցաբերել՝ հարուցելու համապատասխան գործընթացներ՝ ապահովելու Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարումը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031