Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Եթե մենք չկենտրոնանանք ռազմագերիների ազատման, Արցախի հայկական ժառանգության պաշտպանության և պետականամետ օրակարգի վրա, ապա ուրիշ ոչ ոք դա մեզ համար չի անելու․ Հովիկ Ավանեսով

Սեպտեմբեր 06,2025 11:43

Սոցցանցերի հայկական տիրույթում անհասկանալի ու ցավալի մի երևույթ է նկատվում․ ոմն ինքնահավան ֆուտբոլիստի՝ Ռոնալդուի մասին անիմաստ ու դատարկ նյութերն ավելի մեծ տարածում և արձագանք են ստանում, քան մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցերը։

Մինչդեռ Բաքվում դեռևս ապօրինի պահվող հայ ռազմագերիների ճակատագիրը, նրանց տառապանքներն ու խախտված իրավունքները շատերի ուշադրությունից դուրս են մնում։ Ավելի ծանր ու աններելի է այն փաստը, որ ժամանակավորապես բռնազավթված Արցախում Բաքվի բռնապետական վարչախումբը հետևողականորեն ոչնչացնում է համամարդկային արժեքներ ներկայացնող հայկական մշակութային ժառանգությունը, իսկ հայկական հանրային դաշտում դրա շուրջ անհրաժեշտ աղմուկ ու լայն քննարկումներ գրեթե չկան։

Այս անտարբերությունը ոչ միայն խոցում է ազգային արժանապատվությունը, այլև նպաստում է ադրբեջանական քարոզչության և քաղաքականության հաջողությանը։ Երբ մենք ավելի մեծ եռանդով քննարկում ենք թեթևամիտ կուռքերի անձնական կյանքը, քան մեր սեփական ժողովրդի ապրած ողբերգությունները, մենք կամա թե ակամա դառնում ենք մեր հիշողության, մշակույթի և ազգային արժեքների ինքնաոչնչացման մասնակից։

Ժամանակն է սթափվելու և հասկանալու մի պարզ բան. եթե մենք չկենտրոնանանք ռազմագերիների ազատման, Արցախի հայկական ժառանգության պաշտպանության և պետականամետ օրակարգի վրա, ապա ուրիշ ոչ ոք դա մեզ համար չի անելու։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930