Լրահոս
Օրվա լրահոսը

Խեղճ Նիկոլը որտեղի՞ց իմանա, որ Ճապոնիան ստիպված էր հրաժարվել աղբամաններից․ Լևոն Զուրաբյան

Սեպտեմբեր 06,2025 22:58

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` աշխարհի չեմպիոն դառնալու ապագան մեզ խոստացած Փաշինյանի դատարկությունը և կոմպետենտության իսպառ բացակայությունը վաղուց հասկացել ենք: Հիմա մի քիչ շեղեմ ձեզ մեր ֆուտբոլային հերթական նվաստացումից և անդրադառնամ նրա մտքի նոր փայլատակումներին:

Նիկոլ Փաշինյանը զարմացել է, որ Տոկիոյում աղբաման չկա: Նա համարել է դա Ճապոնիայի կառավարման մշակույթի և առաջընթացի հերթական մի գագաթնակետ և արդեն առաջարկ է անում, որ մենք ազգովի անցնենք այդ համակարգին՝ դրա համար նախատեսելով տասը տարի ժամանակ:

Խեղճ Նիկոլը որտեղի՞ց իմանա, որ Ճապոնիան ստիպված էր հրաժարվել աղբամաններից այն բանից հետո, երբ 1995 թվականին «Աում Սինրիկյո» կրոնական աղանդը ահաբեկչական քիմիական հարձակում կազմակերպեց Տոկիոյի մետրոյում՝ պահելով զարինի կոնտեյներները կայարանների աղբամաններում: Ի դեպ, նույն թվականին նաև Փարիզը բախվեց ալժիրյան ահաբեկիչների կողմից պայթուցիկներն աղբամաններում թաքցնելու իրողության հետ և համապատասխան միջոցներ ձեռնարկեց:

Բայց Փաշինյանն այս ամենը սովորելու ժամանակ չունի, նա զբաղված է սեփական ժողովրդին կրթելու «նորաձև» առաքելությամբ: Մեկը հուշեր նրան և իր նորաձև գործընկերուհուն, որ ոչ թե «կրթությունն է նորաձև», այլ որ նորաձևությունն անգամ կրթություն է պահանջում:

Թե չէ միակ բանը, որով աչքի են ընկնում միջազգային թատերաբեմում և որի համար հիշատակվում են միջազգային մամուլի կողմից` հագուկապի անճաշակությունն ու գռեհկությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930