Սամարկանդում ընթացող շախմատի Grand Swiss Tournament 2025 ներկայացուցչական մրցաշարի մեկնարկային տուրում անհաջողության մատնվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երկու անընդմեջ հաղթանակ է տարել եւ 2,0 միավորով 116 մասնակիցների մեջ մրցաշարային աղյուսակում բարձրացել է 11-րդ հորիզոնական:
Երրորդ տուրում հաղթանակ է գրանցել նաեւ կանանց մրցաշարին մասնակցող Էլինա Դանիելյանը, որը 1,5 միավորով առայժմ 36-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ