Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղեմի պատրիարքներն ու եկեղեցիներուն ղեկավարները կրկին կը դատապարտեն Հայոց պատրիարքարանի դէմ անարդար բռնագրաւման վերաբերեալ լսումները. Vatican News

Սեպտեմբեր 27,2025 23:10

Երուսաղեմի պատրիարքներն ու եկեղեցիներուն ղեկավարները կրկին կը դատապարտեն Հայոց պատրիարքարանի դէմ անարդար բռնագրաւման վերաբերեալ լսումները՝ կոչ ընելով անյապաղ միջամտել։

«Այս տարուայ փետրուարի 19-ին մենք՝ Երուսաղէմի եկեղեցիներու պատրիարքներն ու ղեկավարները, յայտարարութիւն տարածեցինք Երուսաղեմի ուղղափառ հայ պատրիարքարանի մեր սիրելի գործընկերներու հետ զօրակցութեան ի սպաս, որոնք այդ ժամանակ լսումներու ենթարկուած էին Իսրայէլի դատարաններուն մէջ՝ Երուսաղէմի քաղաքապետարանի կողմէ տրուած անարդար բռնագրաւման որոշման վերաբերեալ». Այս խօսքերով կը սկսի 26 սեպտեմբեր 2025-ին տարածուած Երուսաղեմի պատրիարքներուն ու եկեղեցիներու ղեկավարներուն յայտարարութիւնը` հայող Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի դէմ ձեռնարկուած գործողութիւններուն, «որոնք հիմնուած են չստուգուած և չափազանց մեծ «Arona Tax» հարկային պարտքի վրայ, որ իրաւաբանօրէն կասկածելի են և բարոյապէս անընդունելի»։

«Այդ ժամանակ առաջին դատական ​​լսումը չեղեալ նկատուեցաւ այն յոյսով որ այս հարցի շուրջ երկխօսութիւն պիտի սկսէր կառավարութեան հետ՝ հարցի արդարացի լուծման հասնելու համար» գրած են Երուսաղէմի եկեղեցիներու առաջնորդները դիտել տալով, որ ցաւօք այժմ նշանակուած է նոր լսում մը` երկուշաբթի՝ 29 սեպտեմբերին, որ «դարձեալ կը սպառնայ հայոց պատրիարքարանի պատկանող գոյքի անարդար բռնագրաւման»։

«Հաշուի առնելով այս վերջին զարգացումը՝ մենք կը շարունակենք միասնականօրեն աջակցիլ հայոց պատրիարքարանին՝ կոչ ընելով իշխանութիւններուն` «բարի կամքի բանակցութիւններ վարել»։

Ռոպէր ԱԹԹԱՐԵԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930