Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ո՞վ նկատեց, որ սեպտեմբերի 11-ին ԱԺ-ի կողմից ընդունված օրենքով Գիտությունների ազգային ակադեմիան դարձավ հասարակական կազմակերպությունների մակարդակի և բովանդակության «դատարկ» կառույց. Հովակիմ Զաքարյան

Սեպտեմբեր 28,2025 18:20

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվ ո՞վ նկատեց, որ սեպտեմբերի 11-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով Գիտությունների ազգային ակադեմիան դարձավ հասարակական կազմակերպությունների մակարդակի և բովանդակության «դատարկ» կառույց․ 1990-ական թվականներին առաջացած ձևական ակադեմիաների նման մի բան, որն այլևս չունի ոչ մի գիտահետազոտական ինստիտուտ իր ենթակայության տակ։

Ոչ մեկ։

Ինչպե՞ս նկատեինք, եթե նույնիսկ Գիտությունների ազգային ակադեմիան, իր նախագահությունը, տասնյակ ակադեմիկոսներն ու թղթակից անդամները մինչև հիմա՝ օրենքի ընդունումից 17 օր անց, մեկ բառ չեն ասել եղածի մասին։

Ակադեմիկոսներ…

Եթե անտարբերությունը կամ վախն այդքան կլանել է բոլորիդ, գոնե ողջունեք այս օրենքի ընդունումը․ վերջապես ազատվեցիք բազմաթիվ «հոգսերից», բայց շարունակելու եք ստանալ տիտղոսավճարները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930