Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Անանյանի վերլուծության՝ ստացվում է, որ Հայաստանը 30 տարի փորձել է ինքն իրեն ռիսկերի տակ դնել, սակայն մեզ շրջափակման ենթարկած երկրները մեծահոգաբար դա թույլ չեն տվել. Բաբկեն Թունյան

Սեպտեմբեր 29,2025 16:20

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդում է, որ «…սահմանների բացումը կարող է որոշակի քաղաքական ու հոգեբանական նշանակություն ունենալ, սակայն տնտեսական առումով այն պարունակում է ոչ թե հնարավորությունների դաշտ, այլ՝ խոցելիության և կախվածության ռիսկեր…»:

Ըստ պարոն Անանյանի վերլուծության, ստացվում է, որ Հայաստանը 30 տարի փորձել է ինքն իրեն ռիսկերի տակ դնել ու տնտեսապես վնասել (ապաշրջափակվել), սակայն մեզ շրջափակման ենթարկած հարևան երկրները (Թուրքիան) մեծահոգաբար դա թույլ չեն տվել:

Ինչ խոսք, հետաքրքիր թեզ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930