Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։
Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը
Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
- Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն),
- սրտանոթային խնդիրների սրացում,
- աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն,
- գլխացավեր, հոգնածություն,
- երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
Ինչպես պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին
Կարդացեք նաև
- Մնացե՛ք փակ տարածքում։
- Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։
- Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։
- Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում։
- Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին։
- Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը։
- Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։
- Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին
- Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր։
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ