«Մոտակա օրերին առաջարկելու ենք գնանք Էջմիածնի մայր տաճար ուխտագնացության և ցույց տանք այս մարդկանց, որ Էջմիածինն անպաշտպան չէ»,-ԱԱԾ շենքի դիմաց տեղեկացրեց «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Participants of the Merdzevov popular movement are marching through the streets of Yerevan from Freedom Square, accompanied by family members of Samvel Karapetyan. Yerevan, Armenia
Վստահեցրեց՝ հայերը պաշտպանելու են էջմիածինն ինչպես հիմա, ինչպես Սարդարապատի ժամանակ, այնպես էլ միշտ։ Քիչ անց որոշում կայացվեց, որ ուխտագնացությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 17։30-ին։ Հայտարարվեց, որ վաղն այդ ժամին կհանդիպեն Էջմիածնի մայր տաճարում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ