Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս 5 ԵՊՀ ուսանող է ներառվել Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակային ծրագրում․ յուրաքանչյուրը կստանա 1 մլն դրամ

Հոկտեմբեր 20,2025 13:51

Հայտնի են 2025-2026 ուստարում Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակի արժանացած ԵՊՀ 5 ուսանողների անունները․ յուրաքանչյուրը կստանա 1 միլիոն դրամ։

Երկարամյա կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023 թ․ Բանկի ու ԵՊՀ-ի միջև կնքված համագործակցության հուշագրով։

2025-2026 ուստարում երիտասարդներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերից։ Հաշվի է առնվել նրանց ուսման առաջադիմությունը, հասարակական և ներբուհական ակտիվությունը, մասնակցությունը կամավորական աշխատանքներին, ինչպես նաև ներգրավվածությունն ինտելեկտուալ և գիտական միջոցառումներում ու գիտահետազոտական աշխատանքներում։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է մոտիվացնել երիտասարդներին և ոգեշնչել նրանց մեծ հաջողությունների։

«Արդեն երրորդ տարին է, ինչ Բիբլոս Բանկ Արմենիան կրթաթոշակներ է տրամադրում ԵՊՀ ուսանողներին։ Քրտնաջան աշխատելով և  կրթությանը լրջությամբ մոտենալով՝ երիտասարդներն արդեն իսկ ներդրումն են կատարում իրենց համայնքներում ու ոլորտներում: Հուսով եմ՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությունը լավ արդյունքներ կտա»,- նշեց Հայկ Ստեփանյանը։

«Երևանի պետական համալսարանի համար կարևոր է, որ մեր ուսանողները ոչ միայն բարձր առաջադիմությամբ ու գիտական հաջողություններով աչքի ընկնեն, այլև ակտիվորեն ներգրավված լինեն հասարակական ու կամավորական նախաձեռնություններում։ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն ենք ստեղծում մեր տաղանդավոր երիտասարդների համար առավելագույնս զարգացնելու իրենց կարողությունները և վստահորեն կառուցելու իրենց ապագան։ Այս կրթաթոշակները ուսանողների համար ոչ միայն խրախուսանք են, այլև պատասխանատվություն՝ իրենց գիտելիքներն ու կարողությունները ներդնելու երկրի զարգացման գործում։ Բուհ–բիզնես համագործակցության այս ձևաչափը լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է համատեղ նպաստել երիտասարդների կայացմանը»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակային ծրագրի մեկնարկից ի վեր՝ անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ 25 ուսանողի։

Բիբլոս Բանկ Արմենիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031