«Գյումրիում բացահայտ տեռոր է: Գյումրին, ըստ էության, պաշարված է Նիկոլի ԱԱԾ-ականներով: Բնական էր, որ Նիկոլը թույլ չէր տալու մեկ ընտրված քաղաքապետ, ինչպես թույլ չտվեցին Փարաքարում ընտրված համայնքապետին եւ Վալոդյա Գրիգորյանը սպանվեց»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով այսօր վաղ առավոտից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու այլ անձանց ձերբակալելու գործողություններին:
«Տեսանք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչ-որ լոլո է տարածել: Եվ այսպես, մինչեւ 2026 թվականի հունիսի 7-ը Նիկոլ Փաշինյանը ձերբակալելու է բոլոր այն համայնքապետերին, որոնք ազդեցիկ են, ՔՊ-ի ներքնաշորերի մեջ չեն: Կալանավորելու է բոլոր հայտնի հանրային դեմքերին եւ փակելու է կուսակցություններ:
Ուստի կոչս ընդդիմությանը մեկն է՝ դադարեցրեք իրար միս ուտել: Տեսեք, թե ինչպես է հատ-հատ փորձում վերացնել բոլոր այն օջախները, որոնք քպ-ական որջեր չեն: Միավորվեք, որովհետեւ այս տարբերակով Նիկոլի հետ մասնակցել 2026 թվականի ընտրություններին, նշանակում է՝ գնալ եւ լեգիտիմացնել Նիկոլին: Թույլ չպիտի տաք, որ ահա այսպես, ինչպես հիմա տեսնում եք, դիմակավորները գրոհել են քաղաքապետարան եւ փորձում, ըստ էության, առևանգել Վարդան Ղուկասյանին: Այսպես հատ-հատ լինելու է բոլորի հետ:
Մենք շարունակում ենք ուղիղ եթերում հետեւել Գյումրու զարգացումներին: Բոլոր այն մարդիկ, որոնք իրենց քվեն տվել են Վարդան Ղուկասյանին, կարծում եմ, պիտի կանգնեն հրապարակում եւ կանխեն այս ապօրինությունը: Եվ դա տեսնում ենք: Այնքան «մելկի» են, որ րոպեներ առաջ անջատեցին քաղաքապետարանի լույսերը՝ մտածելով, որ մարդիկ ցրվելու են: Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ասում է` ես բռնապետ եմ: Ինչ ուզեմ՝ կանեմ: Եվ անելու է, որովհետեւ ունի Արեւմուտքի աջակցությունը, որը Նիկոլին տվել է քարդ-բլանշ՝ տրակտորով, բուլդոզերով, կոտորելով, գնդակահարելով, կալանավորելով, ձերբակալելով, բերդերը լցնելով, քրեական գործեր հարուցելով 26-ի հունիսի 7-ին ապահովել սեփական վերընտրությունը»,- ասաց քաղաքական գործիչը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































