Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող ռեժիմի իրական կոնցեպտը «Կախյալ Հայաստանն» է. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 09,2025 20:41

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով արձանագրվեց այդ իրադրության իրերի դասավորությունը, ինչին հաջորդեց մրցավազքը, թե ով և ինչպես այն կօգտագործի:

Այդ գործընթացին Հայաստանից ու Ադրբեջանից բացի նաև ռեգիոնալ, աշխարհաքաղաքական դերակատարներն էին մասնակցում:

Հայաստանի իշխանությունը ոչ միայն 44-օրյա պատերազմը պարտվեց, այլ լիակատար ձախողվեց դրան հաջորդած ժամանակահատվածում, որի ծանր հետևանքը 2021-23 թթ.-ի մխրճումներն էին ՀՀ ինքնիշխան տարածքում և մի քանի հարյուր զոհված, վիրավորված և գերեվարված անձինք:

Սա էլ իր հերթին Հայաստանին կանգնեցրեց անդունդի եզրին, որտեղ տարբեր դերակատարներ իրենցն էին փախցնում, Ադրբեջանը «լավություն էր ծախում», իսկ որ ամենավատն էր` դա արվում էր Հայաստանի հաշվին:

Գործող ռեժիմի իրական կոնցեպտը «Կախյալ Հայաստանն» է, որտեղ որոշումների կայացման գործում` նույնիսկ իրեն վերաբերող հարցերում, ՀՀ-ն ֆորմալ դեր ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930