Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի մեր հայրենակիցներից շատերը չգիտեն նաև, որ վերադարձի իրավունքը չի վերանում քաղաքացիություն ստանալու դեպքում. Արման Թաթոյան

Նոյեմբեր 10,2025 21:45

Պետությունը պետք է լինի հոգատար:

«Անձնագիր ստանալու համար երեք անգամ հասել ենք Երևան, հետ եկել։ Չեն էլ հարցնում՝ գրպանդ կոպեկ կա, թե՝ չէ, 50.000-ի մենակ տաքսու փող եմ տվել»,- պատմում է Արցախից տեղահանված, այժմ Սյունիքում բնակվող մեր հայրենակիցը։

Ստացվում է՝ մեր երկրում բյուրոկրատական քաշքշուկն այն աստիճանի է, որ բնօրրանից ու ունեցվածքից զրկված այս մարդիկ աշխատում են գործ չունենալ պետական մարմինների հետ և անգամ պետական աջակցության ծրագրերի համար դիմել։

Ի դեպ, Արցախի մեր հայրենակիցներից շատերը չգիտեն նաև, որ վերադարձի իրավունքը չի վերանում քաղաքացիություն ստանալու դեպքում։ Հակառակը՝ անհրաժեշտ է դառնալ ՀՀ լիիրավ քաղաքացի և օգտվել բոլոր, այդ թվում՝ ընտրելու իրավունքից։

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան

 

Լուսանկարը` ֆեյսբուքյան էջի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930