Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում թարգմանվել և թուրքերեն լեզվով լույս է տեսել Ժիրայր Լիպարիտյանի գիրքը

Նոյեմբեր 10,2025 21:55

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտնում է.

«Թուրքիայում թարգմանվել և թուրքերեն լեզվով  լույս է տեսել Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան–Թուրքիա. Պետականություն, Պատմություն, Քաղաքականություն» գիրքը՝ մեր Առաջին Գրական Գործակալության և Թուրքիայում Արաս հրատարակչության համագործակցության արդյունքում։

Գրքը Լիպարիտյանի մտքի և վերլուծական ժառանգության կարևորագույն գործերից է, որը խորությամբ անդրադառնում է հայ–թուրքական հարաբերությունների բարդ պատմական ու քաղաքական շերտերին։

Թուրքերեն հրատարակությունը առանձնակի նշանակություն ունի․ այն հնարավորություն է տալիս, որ թուրք ընթերցողը ծանոթանա Հայաստանի տեսանկյունին, պատմության ընկալման առանձնահատկություններին և երկու երկրների միջև համագործակցության ու համակեցության հնարավորությունների մասին բաց ու իրատեսական քննարկմանը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930