Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին ու նրա թիմին անխնա քննադատող գյումրեցի կալանավորված ֆերմերը ևս հրաժարվեց մանդատից

Նոյեմբեր 11,2025 19:01 Share

Իշխանությանը հասցեագրված սուր քննադատություններով ու ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին սատարելով աչքի ընկած գյումրեցի ֆերմեր Տիգրան Ավագյանը, որը երկու ամսով կալանավորվեց Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով,  մի քանի օր առաջ դարձավ ավագանու անդամ՝ իհարկե, չկարողանալով ստանձնել գործառույթները։

Ի դեպ, նա  ավագանու անդամ դեռ չդարձած՝ կալանավորվեց, այժմ գտնվում է Արթիկ քրեակատարողական հիմնարկում։

Տիգրան Ավագյանը հրաժարվել է մանդատից, այն կփոխանցվի Վարդան Ղուկասյանի գլխավորած «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ցուցակի հաջորդ համարին։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում տեղեկացրեց Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության քարտուղար Լուսինե Անանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930