Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

«Եթե բանակցային գործընթացի ձախողման գործում Նիկոլը չունի մեղքի իր բաժինը, գուցե դեպուտատը բացատրի՞, թե որոնք էին 44-օրյա պատերազմի սանձազերծման պատճառները». Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 11,2025 22:11 Share

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թուրք լրագրողն ի լուր աշխարհի Արարատ Միրզոյանի մտքերը նույնականացրել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ:

Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան մեղմում, այնուհետև գնահատանքի խոսքեր  է հղում Սևանա լճին Գյոյչա անվանած, ինչպես նաև ՀՀ-ում ադրբեջանական ծագման բնակավայրերի մասին ակնարկած  Ալիևին…

Իրենց դավադիր գործողություններն ու բազում թրքահաճո հայտարարությունները մոռացած ՔՊ-ականներից մեկն այսօր փորձել է համադրել Սերժ Սարգայանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ու ադրբեջանական տեսակետները:

Երիտասարդ տարիքում հայրենիք հանձնած դեպուտատին արժե հիշեցնել նաև օրինակ՝ 2020թ. փետրվարին իր շեֆի հորինած մյունխենյան սկզբունքների մասին: Արդյո՞ք այդ և նմանատիպ ոչ ադեկվատ հայտնի ու անհայտ քայլերով չէր Նիկոլ Փաշինյանը նպաստել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ձախողմանը:

Իսկ գուցե նա միտումնավո՞ր էր անում այդ ամենը: Կամ, եթե բանակցային գործընթացի ձախողման գործում Նիկոլը չունի մեղքի իր բաժինը, գուցե դեպուտատը բացատրի՞, թե որոնք էին 44-օրյա պատերազմի սանձազերծման պատճառները:

Բազմաթիվ ծանր, ցավոտ ու անպատասխան հարցեր կան դեռ:

Հանձնված Արցախ, հայրենազրկված բնավեր ժողովուրդ, օկուպացված տարածքներ, ջլատված բանակ, վտանգված ինքնիշխանություն, հարվածի տակ ընկած Սյունիք, չհիմնավորված զոհեր, պառակտված հասարակություն հակաեկեղեցական արշավ, տարաբնույթ ապօրինություններ, չարդարացված բյուջետային ծախսեր, բանտարկություններ, զրպարտություններ և այլն:

Սրանց մասին մտածեք: Այս հարցերի պատասխաններն օդում կախված են»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930