Հանրային գործիչ Միքայել Նահապետյանը գրում է.
«Մինչ ԱԱԾ-ն զբաղվում է կեղծված ապացույցների հիման վրա կանանց քաղաքական բանտարկության տանելու գործով` արդեն չորս տարի շարունակ մի ֆեյք օգտատեր ազատորեն տվյալներ է հավաքում Արցախի զորամասերից մեկի վերաբերյալ։
Տեղադրում է լուսանկարներ, խնդրում արձագանքել այն մարդկանց, որոնք ծառայել են այդ զորամասում, նրանցից ստանում նոր նկարներ ու տեսանյութեր որոնց միջոցով գտնում է նոր մարդկանց։ Դիրք առ դիրք, պրիզիվ առ պրիզիվ հավաքում է այդտեղ ծառայած մարդկանց լուսանկարները, անուն-ազգանունները ու ծառայության տարեթվերը։
Ընդհուպ խմբակային լուսանկարներ կան, որոնց բոլոր մասնակիցների անուն ազգանունները ինչ-որ մարդիկ գրել են գրառման տակ։ Ու նա դա անում է բաց, հրապարակային, ֆեյսբուքյան խմբով։
Կարդացեք նաև
Ես չգիտեմ այդ օգտատերը հայ է թե ոչ։ Բայց գիտեմ, որ եթե ադրբեջանցի օպերատիվ աշխատող լինի` էդ բոլոր մարդկանց տվյալները կդառնան մի թոթոլ քրեական գործ ու գուցե սեփական քաղբանտարկյալներ սարքելուց բացի նաև այդ կերպ ավելացնեն աստղեր ուսադիրների վրա։
Էս գրառումն էլ կարող եք ուղարկել Արցախի հարավում ծառայած ձեր մտերիմներին, որ էդպես արխային չտան իրենց տվյալները ֆեյք օգտատիրոջը, թե չէ կարող է մի օր գործերով Մինսկ գնալիս օդանավակայանից ձերբակալեն ու մեր հզոր վարչապետը ձեզնով էլ «ամենօրյա ռեժիմով» զբաղվի այնպես ինչպես զբաղվում է իր հացի ու պայքարի ընկեր Արայիկ Հարությունյանի հարցով»։


















































