Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի երկու պատարագ հետո էլ կարող է ուզի՝ պատարագից առաջ հնչի սուպեր Սաքոյի երաժշտությունը»․ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին

Դեկտեմբեր 08,2025 14:14

«Կարո՞ղ է մի երկու պատարագ հետո ուզենա, օրինակ՝ այլ՝ իր սրտին մոտ երաժշտություն հնչի, ասենք՝ սուպեր Սաքոյի երաժշտությունը հնչի պատարագից առաջ։ Սա խայտառակություն է»,-լրագրողների հարցին՝ ի՞նչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին, որ պատարագից առաջ եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը, եկեղեցում դրվի ՀՀ պետական դրոշը, այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Եպիսկոպոսաց ժողովի հետաձգման առիթով հարցերին ի պատասխան՝ Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Կոնկրետ ուժային կառույցները ներգործություն են ցուցաբերում անգամ քահանաների և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ։ Փաստերը ցույց են տալիս, որ կոնկրետ ուժային կառույցների մեթոդով ներգործություն է տեղի ունենում եկեղեցու ներքին գործերին։ Այն, որ այս մարդն արդեն միջամտում է եկեղեցու գործերին, անառարկելի փաստ է։ Սա նշանակում է, որ իշխանությունը վերազանցում է իր բոլոր լիազորությունները, անբացատրելի ու աննկարագրելի ճնշումների է ենթարկվում Մայր աթոռը։ Անգամ օկուպացիայի, բոլշևիկների ժամանակ և դրանից առաջ այս կարգի ճնշումներ տեղի չեն ունեցել»։

Շիրակի թեմի առաջնորդների դիրքորոշման առիթով էլ պատգամավորն ասաց․ «Հուսով եմ՝ Շիրակի թեմի հոգևորականները չեն հայտնվի քրեակատարողական հիմնարկում այդ մարդու հորդորը մերժելու համար։ Ավելի քան պարզ է, թե այս մարդն ինչ ճանապարհով է գնում»։

Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031