SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի շենքերից մեկում ծեծկռտուք է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում կրկին տեղեկություն է ստացվել, որ հարսը ամուսնու մորը դանակով հարվածելու հետևանքով «ձախ դաստակի կտրած վերք, երկրորդ, երրորդ մատերի ջլերի վնասում» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լ. Ս․-ն։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բախտավորյանի գլխավորությամբ պարզել են, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ք. Բ․-ն կենցաղային հարցերի շուրջ իրենց տանը վիճաբանել է իր ամուսնու, Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գ. Ս․-ի և ամուսնու մայր (սկեսուր), Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լ. Ս․-ի, որի ժամանակ Ք. Բ․-ն խոհանոցային դանակով հարվածել է Լ. Ս․-ի ձախ ձեռքին և Գ. Ս․-ի դեմքի ու ձախ ձեռքի հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Գ. Ս․-ն իր հերթին նույն վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող բարդ փականով դանակով 2 անգամ հարվածել է Ք. Բ․-ին՝ պատճառելով «Աջ ազդրի վերին երրորդականում մակերեսային վերք» ախտորոշմամբ վնասվածքներ։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Գ. Ս․-ն և Ք. Բ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Կարդացեք նաև
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


















































