«Դատարանը որոշեց՝ կալանք՝ երկու ամիս ժամկետով»,-Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի պաշտպան Սոս Հակոբյանը։
Նա նշեց, որ դատարանի որոշումը համարում են անարդար․ «Բողոքարկվելու է սահմանված ժամկետով։ Պարոն Գալստյանը փոխանցել է, որ իր համար պատիվ է Նիկոլի իշխանության ժամանակահատվածում լինել բռնաճնշումների տակ։ Ինքը պինդ է, և այն բոլոր համոզմունքները, որի համար քաղաքական պայքար ծավալում է, դրա համար էլ այսօր ազատազրկված է»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































