«Շնորհավոր Սուրբ Ծնունդ եմ մաղթում մեր բոլոր հայ ընկերներին Նիսում, Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում։
Լույսի և հույսի այս տոնի առթիվ իմ մտքերը նաև հայրենիքից զրկված արցախահայերի, ինչպես նաև անարդարացիորեն գերի վերցվածների և պատանդների հետ են։
Նրանց ծանր վիճակը չի կարող մոռացվել, և Ֆրանսիան պետք է լիովին նվիրված մնա նրանց ազատությանը», – ֆեյսբուքյան իր էջում նշել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին՝ Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորելով հայերին։


















































