Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ենք հայտնում, որ նոր ձեւավորվող շարժումն ընդդիմադիր դաշտում կունենա իր տեղը եւ դերը. Իշխան Սաղաթելյանը՝ «Մեր ձեւով»-ի մասին

Հունվար 13,2026 14:52

«Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, այս իշխանությունների կողմից ապօրինաբար է հալածվում, եւ այն, ինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյանի նկատմամբ, մեզ համար անընդունելի եւ դատապարտելի է: Նա ուղիղ հալածվում է հայկական եկեղեցու կողքին կանգնելու համար»,- ասուլիսում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նշեց նաեւ, որ «Մեր ձեւով» շարժմանը շատ դրական է վերաբերվում. «Մենք հույս ենք հայտնում, որ նոր ձեւավորվող շարժումն ընդդիմադիր դաշտում կունենա իր տեղը եւ դերը: Ինչպիսի վարչապետի թեկնածուով հանդես կգան, ինչպիսի ծրագրով, դա արդեն այլեւս մեր որոշելիքը չէ: Ես վստահ եմ՝ կա հավաքված թիմ, ծրագիր, եւ հանրությանը համապատասխան առաջարկներ կանեն, եւ ըստ իրենց դիրքավորման էլ մեր քաղաքացիները կորոշեն՝ ում ինչ քվե տալ»:

Ասուլիսն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031