@ArmeniaSputnik Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր մահը նույն հարկի տակ է հավաքել նախկին և ներկա իշխանավորներին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին ու նրան հեռացնելու արշավ սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Կադրերում երևում է` ինչպես է Զավեն Սարգսյանի որդին` Արամ Սարգսյանը, մոտենում կաթողիկոսին ու խոնարհվելով` համբուրում նրա աջը։
Այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսն ու նրան ուղեկցող հոգևորակաները հնչեցնում են տերունական աղոթքն ու հոգեհանգստի կարգ կատարում։
Այդ ընթացքում եկեղեցի է մտնում նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ։
Կարդացեք նաև
Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։


















































