Factor. TRIPP-ին ՌԴ-ի հավանական մասնակցությունը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համարում է «ամեն ինչ անել, որ TRIPP-ը չաշխատի։ Այս մասին ԱԺ նախագահն ասել է Factor TV-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ փետրվարի 5-ին ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում քննարկվի Ռուսաստանի TRIPP-ին միանալու հավանականությունը։
«TRIPP-ը հայ-ամերիկյան կազմակերպություն է, եթե մենք խոսում ենք նմանատիպ ինչ-որ երթուղու կամ նմանատիպ ինչ-որ ճանապարհ բացելու մասին, ըստ իս, դա պետք է լինի առանձին նախաձեռնություն, բայց TRIPP-ի շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում, որովհետև դա նշանակում է ամեն ինչ անել, որ TRIPP-ը հանկարծ չաշխատի»,- ասել է ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել TRIPP -ին միանալու տարբերակը՝ հաշվի առնելով «ռուսական երկաթուղու եզակի փորձը»։
Նարեկ Կիրակոսյան
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































