Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ փոխնախագահ Դի Վենսին խնդրում էինք՝ Վեհափառին այցելի, պատասխանն էր այն, որ ՀՀ կառավարությունը չի ուզում, որ ինքը Վեհափառի հետ հանդիպում ունենա»․ Հարութ Սասունյան

Փետրվար 07,2026 17:39

«Մեծ ցավով հետևում ենք մեր երկրում տեղի ունեցած անցուդարձերին, ձեզ հետ ենք, չափազանց նեղանում ենք, որ վարչապետ Փաշինյանն ամեն ինչ, ինչն ազգային ու հայկական է, կործանում է՝ սկսելով Արարատ լեռից, Սահմանադրություն, Արցախ՝ այսպես շարունակ»,- «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ տեսակապով ասաց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը։

Ըստ նրա՝ ամենավերջինը, որ տեղի է ունենում, Փաշինյանի հարձակումն է Հայ առաքելական եկեղեցու վրա․ «Ամիսներ ի վեր երկուստեք վեճեր են տեղի ունենում։ Փաշինյանը քայլեր է անում, և ժամանակ առ ժամանակ Էջմիածինը պատասխանում է։ Բայց էս վեճերը մեզ ոչ մի տեղ չեն հասցնելու։ Փաշինյանը դիմում է իրավական և ոչ իրավական խախտումներով քայլերի, Էջմիածինը պետք է անմիջապես դիմի Երևանի առաջին ատյանի դատարան և բողոք ներկայացնի, որ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունը։ Այն դատարանները, որոնք ի նպաստ Փաշինյանի են գործում, իրենք էլ խախտում են Սահմանադրությունը»։

Հարութ Սասունյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի օգտակար բան չի անում, որ հայ գերիները դուրս գան Բաքվի բանտից․ «Վարչապետ Փաշինյանը ոչ միայն օգտակար չի լինում, որ բանտարկյալները Բաքվի բանտից դուրս գան, այլ ամեն ինչ անում է, որ գերիները մնան բանտում երկար տարիներ, քանի որ վախենում է, որ նրանք վերադառնան Երևան, և խանգարվի իր՝ հունիսի վերընտրությունը»։ Ըստ Հարութ Սասունյանի՝ լավ կլինի, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր՝ ՀՀ այցելության ժամանակ այցելի նաև Վեհափառին․ «Դա մեծ արձագանք կստանա։ Տեղեկացնեմ ցավալի մի հարց․ երբ փոխնախագահին խնդրում էինք՝ Վեհափառին այցելի, պատասխանն էր այն, որ ՀՀ կառավարությունը չի ուզում, որ ինքը Վեհափառի հետ հանդիպում ունենա»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728