Հունիսի 13-19-ը Սոչիում կանցկացվի «Եվրասիա-կինոֆեստ» III միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Եվրասիա» ԻՀԿ-ն։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի ավելի քան 1000 կինեմատոգրաֆիստ 30 երկրից։
Փառատոնին արդեն մասնակցել են ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ԻՀԿ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան, ՄԿՓ «Եվրասիա-կինոֆեստ» III -ի նախագահ, ռուս և ուզբեկ կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզևը, փառատոնի ծրագրային տնօրեն Ալեքսանդրա Ժուկովան, հայ ռեժիսոր, «Եվրասիա-Կինոֆեստ»-ի դափնեկիր Արտակ Հարությունյանը և այլք։
Այս տարի փառատոնը կանցկացվի նորացված ձևաչափով։ Առաջին անգամ կգործի միջազգային սցենարների շուկա՝ գործընկերների որոնման և համատեղ կինոնախագծերի մեկնարկի հարթակ։ Կընդլայնվի նաև դրամաշնորհային աջակցությունը, այդ թվում՝ երիտասարդ հեղինակների համար։
Կարդացեք նաև
Փառատոնի կոնցեպտը ձևակերպվել է «ԿԻՆՈ» հապավմամբ՝ Կուլտուրա, История, Наследие, Образ։
Ալյոնա Արշինովան ընդգծել է․ «Մենք այս բառերում խոր իմաստ ենք դրել․ Կուլտուրայի և Պատմության միջոցով մենք պահպանում ենք Ժառանգությունը, որպեսզի ստեղծենք վաղվա «Образ»-ը։ «Եվրասիան» մեծ ընտանիք է, և այսօր առավել քան երբևէ կարևոր է ամրապնդել մեր կապերը։ Մենք օգտագործում ենք կինոյի լեզուն որպես ժողովրդական դիվանագիտության գործիք․ էկրանի միջոցով մենք ոչ միայն պահպանում ենք մայրցամաքի ընդհանուր պատմությունը, այլև ձևավորում մեր ընդհանուր ապագան»։
Սոչիում կներկայացվեն ոչ միայն մրցութային ծրագրի ֆիլմերը, այլև տարբեր միջազգային կինոփառատոնների հաղթող աշխատանքներ։ ՄԿՓ «Եվրասիա-կինոֆեստ» III-ի ծրագիրը կընդլայնվի․ լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ցուցադրություններից բացի, առաջին անգամ կանցկացվի նաև տեսահոլովակների ընտրություն։ Սա հնարավորություն կտա ներգրավել ավելի շատ մասնակիցների և խթանել երիտասարդական վիդեոկոնտենտի նոր ձևաչափերը։
Փառատոնը կհամախմբի մրցութային, արտամրցութային և ռետրոսպեկտիվ ցուցադրություններ, վարպետության դասեր, կլոր սեղաններ և ստեղծագործական հանդիպումներ։ Բիզնես ծրագրում նախատեսված են կինոպեդագոգիկայի ֆորում, կինոգետների և կինոկրիտիկների քննարկումներ, պանելային սեսիաներ և «Կինոպեդագոգիկա» կրթական դասընթաց՝ սերտիֆիկատների տրամադրմամբ։ Երիտասարդական ուղղության շրջանակում կանցկացվի նախագծերի պիտչինգ՝ դրամաշնորհային աջակցության համար։
Միևնույն ժամանակ փառատոնը կպահպանի մշակութային իրադարձության ձևաչափը․ հյուրերին սպասում են արտամրցութային ցուցադրություններ, երեկոյան միջոցառումներ և ոչ պաշտոնական շփումներ տարբեր երկրների գործընկերների հետ։
Մասնակցության հայտերի ընդունումը արդեն բացված է փառատոնի կայքում (https://evrazia-kinofest.su/) և կշարունակվի մինչև մայիսի 1-ը։




















































