Լրահոս
Օրվա լրահոսը

Apple-ը ներկայացրեց ամենամատչելի iPhone-ը

Մարտ 02,2026 20:25

Apple-ը սկսել է նոր սարքերի շարքի ներկայացումը, որի մասին օրեր առաջ նշել էր ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը: Շարքի առաջին թողարկմամբ ազդարարվեց iPhone 17e-ն, որն ունի որոշ բարելավումներ իր նախորդի համեմատ:

Նոր մոդելն ունի 6.1 դյույմանոց OLED էկրան՝ 60 Հց թարմացման հաճախականությամբ և մինչև 1200 նիտ խտայնությամբ:

iPhone 17e-ն աշխատում է Apple A19 չիփսեթով, որը առկա է նաև iPhone 17-ի բազային տարբերակում:

Սմարթֆոնը հագեցած է 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ կամ 512 ԳԲ հիշողությամբ։ Այսպիսով, 128 ԳԲ տարբերակն այլևս հասանելի չէ Apple-ի հեռախոսների շարքում:

Սարքը հետևի մասում ունի մեկ 48 մեգապիքսելանոց տեսախցիկ, իսկ առջևի մասում՝ 12 մեգապիքսելանոց սելֆի տեսախցիկ։

Սմարթֆոնի հիմնական նորարարությունը անլար մագնիսական լիցքավորման և MagSafe-ի այլ պարագաների աջակցությունն է։ Նախկինում ընկերությունը կարծում էր, որ շարքի թիրախային լսարանը այս գործառույթը առաջնահերթ չի համարում, սակայն շատերն, ի վերջո, քննադատեցին ընկերությանը՝ iPhone 16e-ում դրա բացակայության համար։

Այլ առանձնահատկություններից է նաև՝ iPhone Air-ին նման սեփական C1X կապի մոդուլը։

iPhone 17e-ի գինը սկսվում է 599 դոլարից՝ 256 ԳԲ տարբերակի համար։

iPhone 17e-ն հասանելի է սև, վարդագույն և սպիտակ գույներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031