Լրահոս
Օրվա լրահոսը

«Տենց խրոխտ ելույթներ ունենո՞ւմ էիք էն ժամանակ, երբ կոալիցիոն կառավարման մաս էիք»․ ՔՊ-ականը՝ ընդդիմադիրներին

Մարտ 03,2026 12:16

«Վեոլիա ջրի» պայմանագիրը կնքվել է այն ժամանակ, երբ կոալիցիոն կառավարման մաս էիք։ Տենց խրոխտ ելույթներ ունենո՞ւմ էիք էն ժամանակ, թե էդ պայմանագիրը նկատելի չէր։ Ոչ էն ժամանակ, ոչ հիմա քաղաքացիների մասին չեք մտածում»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

Պատգամավորն ասաց՝ երբ հանձնաժողովում այս հարցը քննարկվում էր, Արթուր Խաչատրյանը եկավ, իր համար տեսանյութ սարքեց ու գնաց։

Արթուր Խաչատրյանը (լուսանկարում) արձագանքեց․ «Տիկին Վարդանյան, կհիշեցնե՞ք՝ քանի հարց եմ տվել հանձնաժողովի քննարկման ժամանակ պարոն Ղալամքարյանին։ Ինչքան ուզել, հարց տվել եմ, դուրս եմ եկել, երբ հարցերը վերջացել էին։ Ձեր խմբակցությունի՞ց քանի հոգի է հարց տվել։ Եթե հարց չտայի, էդ նիստը հինգ րոպե կտևեր»։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի այն պնդմանը, թե «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կնքելիս ՀՅԴ-ն իշխող կոալիցիայի մաս էր, Արթուր Խաչատրյանն ասաց․ «2015-ին մենք բացարձակապես իշխող կոալիցիայի հետ կապ չունենք։ Մարդիկ ութ տարի է՝ իշխանության են, բայց էլի նախկիններն են մեղավոր։ Ութը տարում մի պայմանագիր չեն բաշարել փոխել»։

 

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031