Էկվադորի Գուայակիլ քաղաքում մեկնարկեց պատանիների աշխարհի առաջնությունը: Մրցումների առաջին օրը պայքարի դուրս եկան 50կգ, 55կգ և 60 կգ քաշային կարգի մարզիկները:
50կգ քաշային Կարեն Նավասարդյանը հաղթելով առաջին գոտեմարտը, պարտվեց երկրորդում և այլևս հնարավորություն չունեցավ շարունակելու պայքարը:
60 կգ քաշային Նարեկ Նահապետյանը ևս հաղթեց մեկնարկային գոտեմարտը, իսկ հաջորդին պարտվեց Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս մնաց պայքարից:
55կգ քաշային կարգը ներկայացնող Նարեկ Դավթյանը նախ հաղթեց իտալացի մարզիկ Էրիկո Պետրոսինոյին, ապա վստահ հաղթանակ տարավ Ֆրանսիայի ներկայացուցիչ, 2026 թվականի Եվրոպայի գործող չեմպիոն Ժյուլ Բակի նկատմամբ, երրորդ հաղթանակը Ադրբեջանի ներկայացուցիչ Իբրահիմ Թալիբովի նկատմամբ էր, որից հետո Նարեկը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ էլ հաղթեց ուկրաինացի Վիտալի Լիխոլյադին, իսկ եզրափակչում ցավոք պարտվեց ամերիացի մարզիկ Սեբաստիան Տերանին և գրավեց երկրորդ մրցանակային տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ:
Կարդացեք նաև
Շնորհավորում ենք մարզիկին առաջին խոշոր նվաճման համար և մաղթում հետագա հաղթանակներ:
Մրցումները շարունակվում են: Այսօր տատամի դուրս կգա 66կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Գևորգյանը և Արտյոմ Գալստյանը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա


















































