ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները սկսել ու չեն ավարտվում։
Դատախազությունը նախօրեին քաղաքական հերթական գործի մասին անոնսեց, որն եկավ լրացնելու մինչ այդ եղած հետապնդումները։
Արմենն այն գործիչներից է, որը փաշինյանական ռեժիմի հաստատումից անմիջապես հետո մշտապես կոշտ և սուր քննադատության թիրախում է պահել գործող իշխանությանն ու վերջինիս վարած քաղաքականությունը, իսկ իշխանության արձագանքն արտահայտվել է նորանոր քաղաքական գործերի հարուցմամբ։
Կարդացեք նաև
Շարունակական հետապնդումների և քաղաքական սահմանափակումների պայմաններում Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքական պայքարը՝ իր վճռականությամբ ու կամային հատկանիշներով թափ հաղորդելով ընդհանուր գործին։


















































