Sputnik Armenia.Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի առթիվ
ՀԱԵ ղեկավարին հարգում են ողջ քրիստոնեական աշխարհում՝ երկար տարիների ծառայությունից հետո, հայտարարել է պատրիարքը։
«Որպես ազգի հոգևոր առաջնորդ՝ դուք մեծ ներդրում եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Որպես Ամենայն հայոց կաթողիկոս՝ երկար տարիների զոհաբերական ծառայությունը Ձեզ խորին հարգանքի է արժանացրել ողջ քրիստոնեական աշխարհում: Մաղթում եմ Ձերդ Սրբությանը քաջառողջություն, ոգու կորով և Աստծո անխոնջ օգնությունը հետագա առաջնորդական աշխատանքներում», – ասված է շնորհավորանքի մեջ:


















































