Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ խափանման միջոցը, որը կօգնի, որ իմ ազդեցությունը չեզոքացվի, մահապատիժն է. Արշակ սրբազան

Ապրիլ 14,2026 21:28 Share

«Ես զգացված եմ մեղադրողի հաճոյախոսություններից: Երբ բնութագրվեցի հեղինակություն, ազդեցություն ունեցող: Իհարկե առիթներ ունեցել եմ տարբեր մարդկանցից այդ մասին լսելու, բայց որ մեղադրող կողմից դա պետք է լսեի, ինձ համար մեծ անակնկալ էր ու շատ հաճելի էր: Շնորհակալություն»,- այսօր դատարանում դատական նիստի ժամանակ այսպես արձագանքեց հանրային մեղադրողին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը:

Հիշեցնենք, որ հանրային մեղադրողն այսօր դատարանին միջնորդեց փոխել Արշակ սրբազանի խափանման միջոց վարչական հսկողությունը ու նրա նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց: Հանրային մեղադրողն իր այս միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Արշակ  սրբազանը կարող է օգտագործել իր կապերն  ու հեղինակությունը ու խոչընդոտել գործի քննությանն ու ազդել վկաների վրա:

«Տարօրինակ է՝ ենթադրյալ այդ հեղինակությունը եւ այդ ազդեցությունը բացասական ռիսկի ներքո ներկայացնելու ցանկությունը: Ես, այո, իմ ծառայության բերումով, իմ շփումների բերումով ունեմ որոշակի հեղինակություն ու ազդեցություն, ու վստահաբար կարող եմ ասել, որ այդ ազդեցությունը ո՛չ կնվազի, ո՛չ էլ կվերանա խափանման միջոցով: Միակ խափանման միջոցը, որը կօգնի, որ իմ ազդեցությունը չեզոքացվի, մահապատիժն է»:

Արշակ սրբազանն ասաց, որ ոչինչ չունի արած, որի հետքերը մաքրելու ու ապացույցները ջնջելու համար ջանքեր գործադրի. «2018-ին եղել է «դեպք», դրանից հետո համապատասխան մարմինները քնի մեջ են եղել, հանկարծ 2025-ին երկնքից տեսիլք են ունեցել, որ այդ գործը պետք է վերաբացվի»:

Դատարանը որոշեց Արշակ սրբազանի խափանման միջոց վարչական հսկողությունը թողնել անփոփոխ՝ մերժելով վարչական հսկողություն խափանման միջոցը կալանքի փոխելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը:

Հիշեցնենք նաեւ, որ Արշակ սրբազանը մեղադրվում է իր անմիջական ենթակայությամբ ծառայող սարկավագ Ս.Տ.-ի և դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնության գալու եղանակով 2018 թվականի հուլիսի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց իրացնելու մեջ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930