Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը

Ապրիլ 15,2026 12:50 Share

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստը: Հանդիպմանը հաջորդել է Գործընկերություն հանուն լավ կառավարման՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի հերթական նիստը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով Գործողությունների ծրագրի դերը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման գործում։

Նիստերի ընթացքում ամփոփվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, քննարկվել են Գործընկերություն հանուն լավ կառավարման 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի կատարման առաջընթացն ու առաջիկա նախագծերը։ Արձանագրվել են դրական արդյունքներ արդարադատության, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, խտրականության դեմ պայքարի, կենսաբժշկության, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավման, պրոբացիոն համակարգի զարգացման, տեղական ինքնակառավարման զարգացման և մի շարք այլ ոլորտներում։

Գործողությունների ծրագրի ամփոփումից հետո մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027-2030թթ. Գործողությունների ծրագրի մշակման մեկնարկի վերաբերյալ՝ հաշվի առնելով համապատասխան գերատեսչությունների կողմից ներկայացված կարիքներն ու առաջնահերթությունները, ՀՀ կառավարության նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների եզրակացություններն ու առաջարկությունները։

Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ներառականության խթանման, բարեվարքության և պատշաճ կառավարման խրախուսման, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների հզորացման ու դիմակայունության ապահովման կարևորությունը հաջորդ Գործողությունների ծրագրի մշակման հարցում: Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել ՀՀ փորձագիտական կարողությունների ամրապնդման կարևորությանը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930