Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պետական քաղաքականությունների մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը

Ապրիլ 15,2026 20:20 Share

Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի պատվիրակությանը:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը շարունակական բարեփոխումների իրականացման գործում։ Կոմիտեի անդամներն իրենց հերթին կարևորել են Հայաստանի կողմից եվրոպական չափանիշների տեղայնացման ուղղությամբ իրականացվող հետևողական ջանքերը։

Քննարկման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պետական քաղաքականությունների մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը։ Կոմիտեի անդամները շեշտել են այդ գործընթացի ներառականության ապահովման կարևորությունը։

Աննա Կարապետյանն ընդգծել է ռազմավարական փաստաթղթերի և դրանցից բխող միջոցառումների իրականացումը համակարգող խորհուրդներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավվածությունը, իրավական ակտերի նախագծերի հրապարակումը e-draft հարթակում և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև նախարարներին կից գործող հասարակական խորհուրդների գործունեությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ դատական և իրավական համակարգի զարգացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։

Նախարարի տեղակալը ներկայացրել է դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և խտրականության դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, որոնք արժանացել են Կոմիտեի անդամների դրական արձագանքին։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930