Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք հատուկ են խոցելի մարդկանց ներգրավում այս հանցավոր շղթայում. Արսեն Թորոսյան

Ապրիլ 16,2026 12:16 Share

Նարկոբիզնես vs ընդդիմություն

Նորից եմ ուզում անդրադառնալ ընտրակաշառքի թեմային և այդ թեմայի մեջ այն անձանց ներգրավվածությանը, որոնք այս կամ այն առումով խոցելի են։

Ուզում եմ օրինակ բերել մեքսիկական կամ հարավամերիկյան նարկոկարտելների կամ ընդհանրապես նարկոբիզնեսի գործելաոճը, երբ թմրանյութերի վաճառքում ներգրավում են անչափահասներին։ Իսկ գիտե՞ք ինչու են ներգրավում անչափահասներին այդ ամենի մեջ։ Որովհետև անչափահասները իրավապահ համակարգի առաջ խոցելի են, այսինքն՝ նրանց կամ ավելի մեղմ պատիժ է հասնում, կամ ընդհանրապես պատիժ չի հասնում որոշ հանցագործությունների համար, և նրանք հատուկ են այդպիսի մարդկանց ներգրավում իրենց հանցավոր գործունեության մեջ։

Հիմա ընտրակաշառք բաժանող մեր ընդդիմության գործելաոճը, ըստ էության, չի տարբերվում նարկոկաբիզնեսի գործելաոճից։ Նրանք հատուկ են խոցելի մարդկանց ներգրավում այս հանցավոր շղթայում՝ երիտասարդ կանանց, կերակրող մայրերի, որպեսզի դատարանը հաշվի առնելով այդ հանգամանքները մեղմ պատիժ սահմանի նրանց նկատմամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930